Հայաստանի հանրային հեռուստատեսության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ողջույն: Ես Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղարն եմ, ուստի այսօրվանից մինչև խաղերի ավարտը իմ էջը կարող եք համարել պաշտոնական լրատվության էջ:
6 հոգուց բաղկացած մեր խումբն արդեն 1 օր Բաքվում է: Մենք բնակվում ենք խաղերի մարզական ավանում: Մեզ հետ նույն շենքում է նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ կա: Մեր հարևանությամբ տեղեկայվել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականները:
Այսօր մեզ կմիանան հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ու մարզիչները:
Խաղերի բացման արարողությունը կկայանա վաղը: Հունիսի 13-ին գորգ դուրս կգա Ռոման Ամոյանը:
Տրամադրությունը մարտական է: Մեր հավաքականը պատրաստ է պայքարի: Սպասեք նորությունների: Բոլորիս մաղթում եմ հաղթանակ»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					