«Ռեալը» եւ Կասիլյասը համաձայնության են եկել պայմանագրի խզման վերաբերյալ, տեղեկացնում է իսպանական TVE հեռուստաընկերությունը:
Մոտ ժամանակներս՝ մինչեւ Դավիդ դե Խեայի տեղափոխությունը, պաշտոնապես կհայտարարվի նրա հեռանալու մասին լուրը:
«Արքայական ակումբը» ցանկանում է արժանապատվորեն ճանապարհել 34-ամյա դարպասապահին եւ պատրաստ է նրան վճարել այնքան գումար, որքան Կասիլյասը կստանար «Ռեալում» եւս երկու մրցաշրջան անցկացնելու դեպքում:
Կասիլյասը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան:
Հիշեցնենք, որ Իկերն ակումբում 25 տարի է անցկացրել, որից 16 մրցաշրջանը «Ռեալի» հիմնական կազմում, 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 2 անգամ նվաճել է Իսպանիայի Գավաթը, 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ինչպես նաեւ նվաճել է 8 այլ տիտղոս: