Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է A. L. James-ի հեղինակած «Fifty Shades» գրքի 3-րդ հատորի գողության հարցը, որ տեղի է ունեցել գրքի հրատարակությունից մեկ շաբաթ առաջ։

Ոստիկանությունը խիստ հետաքննություններ է անում, որպեսզի կանխի գրքի հատվածների վաճառվելու հավանականությունը։

Այս եռահատոր հրատարակության հերոսուհին մի համալսարանական ուսանող աղջիկ է՝ Սթելլի անունով, ով սիրահարվել է մի տարեց վաճառականի։ 

Առաջին երկու հատորների 20 միլիոն օրինակներից ավել վաճառվել են մինչև 2013-ի նոյեմբեր ամիսը։ Թարգմանվել են 52 լեզուներով և արժանացել UN-ի մրցանակին՝ համարվելով ամենաարագ և ամենաշատ վաճառվող գիրքը մինչ օրս։