Մայիսի 23-ին՝ Բարսելոնայում կայացած Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչը «Դեպորտիվոյին» հնարավորություն տվեց՝ մնալու առաջնությունում:
Երբ հաշիվը դարձել է 2:2, Լոպոն մոտեցել է «Բարսայի» ավագ Չավիին և խնդրել, որ կատալոնացիները ավելի թույլ խաղան, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Հետագայում Լոպոն էլ է դա հաստատել՝ Canal+-ին տված հարցազրույցում:
Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան (LFP) պատրաստվում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու այս դեպքի մանրամասները:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում կատալոնացիները չեմպիոն դարձան, իսկ «Դեպորտիվոն» զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: