Վաղը՝ հունիսի 13-ին կկայանա երկար սպասված Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից խաղի տոմսերն արդեն սպառվել են, բայց համացանցում կարելի է գտնել զգալիորեն թանկ գներով տոմսեր:
Նշենք, որ տոմսերի գները տատանվում էր 4-10 հազար դրամի շուրջ, բայց համացանցում կարելի է հեշտությամբ գտնել առաջարկներ, որոնք նախնական գնից 10 անգամ թանկ արժեն:
Այսպես, արևելյան տրիբունայի տոմսերը «սև շուկայում» կարելի է գնել 50 հազար դրամով, իսկ հարավային ու հյուսիսային տրիբունաների տոմսերը վաճառվում են 40 հազար դրամով: