Եգիպտոսի նախագահ՝ Աբդուլ Ֆադդահ Ալ Սիսին հրաժարվել է վաղը Աֆրիկայում կայանալիք Նիպատի երկրների նիստին մասնակցելուց: Նիստը տեղի է ունենալու Աֆրիկայի հարավում՝ Յոհանսբերգ քաղաքում։

Նրա այս որոշումը հաջորդեց հարավ Աֆրիկայի դատական ատյանի որոշմանը, որում ասվում էր, թե երբ նախագահ Սիսին ժամանի նրան ձերբակալելու են պատերազմական ոճիրների իրականացման համար։

Եգիպտոսի կառավարության խոսնակը ժխտելով այս լուրը ասել է, որ նախագահ Սիսին արդեն որոշել էր այս նիստին ներկա չգտնվել, քանի որ նա զբաղվելու է երկրի ներքին հարցերով: Խոսնակը ասել է նաև, որ նրանք արդեն որոշել էին այս նիստին նախագահի փոխարեն ուղարկել վարչապետին։