Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Նրանք, ովքեր Հայաստանի էլեկտրական ցանցերի վատ աշխատանքը կապում են ռուսաստանյան մենեջմենթի առանձնահատկությունների հետ, չափազանցության մեջ են ընկնում: Հայաստանում կա, օրինակ, «Արմենալ» գործարանը [նախկին «Կանազը»], որտեղ մենեջմենթը նույնպես Ռուսաստանից է, և որը, սակայն, աշխատում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ ցանկացած եվրոպական մենեջմենթ լավն է: 2000-ականների առաջին կեսին հունական DTE ընկերությունը, որը մենաշնորհային իրավունքներով տիրապետում էր մեր երկրի հեռահաղորդակցությանը, նույնքան անարդյունավետ սեփականատեր էր, որքան ՀԷՑ-ը, և նույնքան անորակ ծառայություններ էր մատուցում:

ОТЕ-ն նույնպես հայտարարում էր, որ ինչ-որ ներդրումներ է անում, բայց դրանցից մենք սպառողներս, չէինք օգտվում: Այն ժամանակ նույնպես ասվում էր, որ եթե հանկարծ ծառայությունների գներն իջնեն՝ վերջ, «ԱրմենՏելը» կկործանվի, և մենք ընդհանրապես կզրկվենք կապից: Բայց հենց որ շուկա մտան կապի այլ օպերատորներ, պարզվեց, որ կապը կարող է լինել և՛ էժան, և՛ որակյալ, և՛ երեք օպերատորներից ոչ մեկը չի սնանկանում»,–գրում է թերթի խմբագիրը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: