ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Շաթիրյանը նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 41-րդ հոդվածի 3-րդ մասերը` որոշում եմ.
Էդգար Շաթիրյանին նշանակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով»: