Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում շարունակվում է Հայաստան – Պորտուգալիա խաղը:
Հանդիպման 44-րդ րոպեին հայ երկրպագուն հայտնվեց խաղադաշտում: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն կասեցրին նրան:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել է.
Շահեն Հարությունյաաաան, այ դու կտոր: Խաղադաշտ մտնող երիտասարդը Շանթի որդին էր, նա արեց դա ի նշան բողոքի,
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հացադուլ է անում։
Նշենք, որ սա ոչ թե Ռոնալդուին տեսնելու համար էր, այլ բողոքի արտահայտման ձև։
Շահենը «Բարսելոնայի» երկրպագու է, գրել է ֆեյսբուքյան էջում Սիրարփի Աղաբաբյանը։