Շահենն ազատության մեջ է, գրել է իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Սանասարյանը և հրապարակել այս լուսանկարը։

Երկրպագուները հերթով նկարվում են Շահենի հետ, Ռոնալդուն նախանձից մեռավ, նշել է նա։

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Հայաստան – Պորտուգալիա հանդիպման 44-րդ րոպեին Շահեն Հարությունյանը ներխուժել է խաղադաշ: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն բռնեցին նրան և տարան ոստիկանություն։