Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
Այս մասին հայտարարել է քաղաքապետ Դավիդ Նարմանիյան, գրում են վրացական լրատվամիջոցները։
Քաղաքապետարանի կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնից հայտնել են, որ ջրով հեղեղված վանդակներից փախել է 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ։
Մանրամասները տեսանյութում։