Ոստիկանության ծառայողներն օրերս Վանաձորի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 42 շենքի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1964 թ. ծնված Սուրեն Բ.-ին, որը հունիսի 11-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: