Այսօր՝ հունիսի 15-ին, Վրաստանում հայտարարվել է սգի օր, ջրհեղեղի պատճառով զոհվածներին հիշելու օր: Վերջին տվյալներով այս աղետի զոհ են դարձել 12 մարդ, իսկ տասնյակները փնտրվում են որպես անհետ կորած: 

«Մեզ համար շատ ծանր էր այս 12 մարդկանց կորուստը: Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Մենք շարունակում ենք փնտրել կորածներին և այս պատճառով մենք որոշեցինք հայտարարել սգի օր»,- ասել է երկրի վարչապետը: 

Երկուշաբթի օրը նաև հայտարարվել է ոչ աշխատանքային: 

Հիշեցնենք նաև, որ ինչպես տեղեկացել էին ՏԿԱԻՆ մամուլլի ծառայությունից. «այս պահի դրությամբ` Վրաստանի մեր գործընկերները հայտնում են, որ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն»: