Интерфакс-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության պատճառը եղել է կենցաղային խնդիրը։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողի մահվան պատճառը դարձել է վիճաբանությունը զինակցի հետ, ով այս պահին ձերբակալված է և խոստովանական ցուցմունքներ է տալիս»,- փոխանցել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան ժամը մոտ 08։00-ին Գյումրիում զորամասի սահմաններից դուրս հայտնաբերվել է ռազմաբազայի զինծառայողի դի։
Գյումրիում ձերբակալված զինծառայողը խոստովանել է սպանությունը
