Ակցիա-երթ ապրիլի 5-ին, ժամը 13:00-ին Հանրապետության հրապարակից (Նոյան տապան գրախանութի մոտից) Հատուկ քննչական ծառայություն` Վ. Սարգսյան փողոց և հանցագործության մասին հաղորդման հրապարակային հանձնում:

2012թ. դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը կազմակերպեց երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, և հանցագործության մասին հաղորդում տեղադրվեց ՀՔԾ փոստարկղում` կապված ERM կազմակերպության զեկույցում տեղ գտած Վալեքսին վերաբերող ապօրինությունների հետ: Թեև 10օրյա ժամկետում ՀՔԾ-ն պարտավոր էր արձագանքել հաղորդմանը, նա ոչ միայն չարձագանեց, այլ ինչպես տեղեկացնում է Կենտրոն հեռուստաընկերությունը, 2013թ. հունվարին հերքեց, որ նման հաղորդում է ստացել:

Քանի որ ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունը հերքում է, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին հանցագործության մասին հաղորդում է ստացել, Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը 2013թ. ապրիլի 5-ին նորից է հանձնելու այս հաղորդումը` այս անգամ նախաձեռնության շատ անդամների ձեռքով: