«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է։ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հակոբյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ըստ լուրերի, նշանակվելու է ԼՂՀ Պնախարար: Այսինքն «ռակիրովկա» են անում: Քաղաքական շրջանակներում Հակոբյանին ՀՀ տեղավորելը կապում էին ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի հետագա կարիերայի հետ: Բայց միևնույն ժամանակ, նույն շրջանակներում լուրեր կան, որ Հակոբյանը որոշ ժամանակ անց նշանակվելու է ՀՀ ԶՈԻ շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանալու է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					