«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում, թե ով պետք է դառնա պոլիտեխնիկի ռեկտոր: Իշխանությունները սատարելու են դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը՝ այդ քայլով հընթացս լուծելով ՀՅԴ-ի հետ մերձեցման խնդիրը:
Նկատենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոյանը վերջերս ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային կերպով այդ որոշումը համապատասխան օղակներում լսեցնել տալու եւ Մարուխյանին իր աջակցությունը հայտնելու համար: Նախարարը, որը բացարձակ ակտիվ չէր պոլիտեխնիկի սեքս-սկանդալից հետո, հիմա նոր եռանդով լծվել է իր աշխատանքին:
Նախ՝ որպեսզի ապացուցի իր վերեւներին, որ հարց լուծող նախարար է ու այդպիսով պահպանի իր պաշտոնը դաշնակցական ոտնձգություններից, երկրոդը` որովհետեւ «դեղին քարտ» է ստացել պոլիտեխնիկի շուրջ վերջին մեկ տարվա սկանդալային իրադարձություններում ցուցաբերած պասիվության եւ խնդրի հանգուցալուծումը այսքան ձգձգելու համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: