Այսօր Խորհրդարանում պատգամավորների հարցերին է պատասխանում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարը նշեց, որ ռուսական ավիաընկերությունները Հայաստանում չեն փակում մյուսների տարածքը: Քննարկումներն ընթանում էին «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունները:

Ինչպես ասաց նախարարը ՀՀ-ում թռչող 24 ընկերություններից ռուսական են միայն 8-ը: «Այլ խնդիր է, որ ռուսական ուղղությունները բավական ծանրաբեռնված են, բայց աճում է թռիչքների ակտիվությունը նաև այլ ուղղություններով: Հաճախակիացել են Լիբանանի չվերթները, իսկ հունական «Aegean Air»-ը, որը երկար ժամանակ չէր աշխատել Հայաստանում, սկսել է թռչել Աթենք: Բացի այդ, ավելացրել են ուղևորների տեղերը նաև «Air France»-ը և «Austrian Airlines»-ը:

Նշենք նաև, որ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս անդրադառձավ ՀՀ ավիափոխադրողների թեմային՝ խոսելով բաց երկնքի քաղաքականության մասին: