Հունիսի 15-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում ստացած կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Սամվել Կ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 15.30-ին, 1982 թ. ծնված Աշոտ Բ.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Աշոտ Բ.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է: