Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետին զոհ գնացածների թիվը հասել է 19-ի, որոնցից երկուսի ինքնությունը դեռ չի պարզվել, դեռևս 6 հոգի որոնվում են: Հաղորդվում է նաև, որ ընդհանուր ֆինանսական վնասն այս պահին գնահատվում է ավելի քան 100 մլն լարի:
Իշխանությունները բնակիչներին զգուշացրել են չայցելել աղետի գոտի՝ անվտանգության նկատառումներով: Ավելին, ներկա պահին էլ Թբիլիսիում սպասում են հորդառատ անձրևի: Ուստի Թբիլիսիի քաղաքապետի պարզաբանմամբ՝ մաքրման և վերականգնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, տեխնիկան դուրս է բերվել ավերված գոտուց:
Հ.Գ. Թբիլիսիի երկինքը շարունակում է ամպամած մնալ:
Ալիկ Էրոյանց
Բացառիկ լուսանկարներ Թբիլիսիի կենդանաբանական այգուց այստեղ։
Պատճառների ու հետևանքների մասին պատմող տեսանյութը այստեղ։