Վագրը հայտնվել էր Թբիլիսիի կենտրոնում և հարձակվել մի քաղաքացու վրա: Այժմ վագրն  սպանվել է, հայտնում է sputnik-georgia-ն:
 
Գիշատիչ կենդանու վերացման հատուկ գործողությունն անցկացվել է «Լագունա Վերե» նախկին լողավազանի հարևան տարածքում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ վագրն ամբողջ ժամանակ թաքնվել է պահեստի տարածքում։ Նա հայտնվել է ու հարձակվել քաղաքացու վրա՝ հոշոտելով նրան:
 
Հիշեցնենք, որ  ականատեսները հայտնել էին, որ Թբիլիսիում առյուծ է նկատվել:
Թբիլիսիի կենտրոնում հայտնված վագրը սպանվել է
					

