Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է տեղի ունենար Կարեն Եսայանի սպանության գործով դատական հերթական նիստը, սակայն այն հետաձգվել է` վկաների` դատարան չներկայանալու պատճառով: Այս մասին տեղեկացնում է թերթը և ավելացնում, որ ոստիկանությունից դատարանին հայտնել են, որ իրենք չեն կարողացել գտնել չներկայացած վկաներին, որպեսզի նրանց բերման ենթարկեն:
Ամբաստանյալ Հ.Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորից հետաքրքրվել է, թե ի՞նչ տեղեկություն կա Ղուկասյանների ընտանիքից, ինչո՞ւ նրանք չեն ներկայանում դատարան:
Ի պատասխան հնչեցված հարցին` դատավորը պատասխանել է, որ նրանց ծանուցագիր է ուղարկվել դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ:
Լ.Սահակյանը դատավորին խնդրել է ապահովել Ղուկասյանների ներկայությունը դատարանում, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա հարցեր տալ նրանց:Դատական հաջորդ նիստն այսօր է:Գրում է Չորրորդ Ինքնիշխանությունը:


