Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպականխաղերի ազատ ոճի ըմբշամարտի պայքարում ծանր քաշային կարգում հանդես եկող Լևան Բերիանիձեն գերազանց գոտեմարտ է անցկացրել, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Մեր ըմբիշը հիանալի հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ:
Առաջին 2 միավորը վաստակել է ռուսաստանի ըմբիշը: Սակայն Լևանը նետվել է գրոհի ու նախ մրցակցին հանել աշխատանքային գոտուց, ընդմիջումից հետո էլ 3 անգամ փոխադրել նրան և հաղթել 7-2 հաշվով:
Բերիանիձեի քառորդ եզրափակիչի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Շեմարովն է: