Հետաքրքիր զարգացումներ հարևան Վրաստանի մայրաքաղաքում: Թբիլիսիում ոչնչացված գիշատիչը, որի հարձակմանը զոհ գնաց մեկ քաղաքացի, մինչ այդ համարվել է հայտնաբերված: Այսինքն, իշխանությունների ունեցած տեղեկություններով՝ ազատության մեջ այդ կենդանին պետք է չլիներ: Վերջիններս նշված տեղեկատվությունը ստացել էին կենդանաբանական այգու տնօրենից, ով րոպեներ առաջ իր վրա է վերցրել կատարվածի համար պատասխանատվությունը:
Տնօրենի ձեռքում եղած ցուցա՞կն էր սխալ, թե՞ նա չէր ցանկանում, որպեսզի իրավապահները գտնեն և ոչնչացնեն սպիտակ վագրին, դեռ հայտնի չէ, բայց որ նման անպատասխանատվության պատճառով անմեղ մարդ է զոհվում, դա ցավալի իրողություն է: Առավել ևս, որ վերջին տեղեկություններով՝ դեռևս այլ գիշատիչներ գտնվում են ազատության մեջ:
Ալիկ Երոյանս