Բրիտանական գիտական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ համացանցի միջոցով վաճառվող ստնտու կանանց կաթը վտանգավոր է և հակաառողջական։
Ինչպես հայտնի է բոլորիս, մոր կաթը երեխայի մարմնի դիմադրողականությունը բարձրացնում է։ Այս հիմքով, քաղցկեղային հիվանդությունով տառապող մարդիկ օգտվել են վաճառվող այս կաթից, որպեսզի բարձրացնեն իրենց մարմնի դիմադրողականությունը։
Վաճառվող այս կաթը չի ենթարկվում բժշկական քննությունների և ոչ էլ վաճառվում է հականեխված սարքերով։