Այսօր Կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում հանդես եկող երկու ֆուտբոլիստների մինչև 2017 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծին:
Նշված ֆուտբոլիստներն են՝ Դանիել Իհսանի Օզբիլիզի՝ ծնված 1997 թվականին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի՝ ծնված` 1995 թվականին, մասին է:
Հիշեցնենք նաև, որ երկուսն էլ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մարտի 23-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։
Կառավարության մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Ռուսլան Կորյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագծին։