ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրեն Եվգենի Բիբինին Հայաստանում հայտարարել «պերսոնա նոն գրատա»՝ ՀՀ քաղաքացիների ու պետական կառույցների նկատմամբ դրսևորած արհամարհական վերաբերմունքի համար:
«Այս կապակցությամբ ուզում եմ հնչեցնել առաջարկ, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի «Հայաստանի էլեկտրակական ցանցեր»-ի տնօրենին ՀՀ-ում «պերսոնա նոն գրատա» ճանաչելու համար և ՀՀ պետական մի շարք կառույցների, մասնավորապես, խորհրդարանի, բնակչության, քաղաքացիների նկատմամբ դրսևորած արհամարհական ու անհարագալից վերաբերմունքի համար ձևակերպել նրա հանդեպ պաշտոնական դիրքորոշում պետության կողմից»,-հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:
Դահլիճում ներկա ՀՀ էներգետիկայի փոխնախարարին Տ. Ուրիխանյանը կոչ արեց քայլեր ձեռնարկել, ջանքերի գործադրել համակարգը կարգի բերելու ուղղությամբ: