Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արայիկ Վ.-ն, որը 2014 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով: