Հնդկաստանի Մումբայ քաղաքի մոտ յոթ հարկանի կիսակառույց շինության փլուզումից մահացել է առնվազն 34 մարդ: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը` հղում կատարելով տեղական աղբյուրներին: 
Ոստիկանական աղբյուրները նշում են, որ շինությունն ապօրինի կառույց է եղել և չորս հարնը արդեն զբաղեցված է եղել բնակիչներով:

Շենքերի փլուզումը Հնդկաստանում սովորական բնույթ է կրում,որը կապված է շինարարության աղքատ նյութերի հետ:
BBC լրագրող Ռաջիդի Վարիյանաթան նշել է, որ աճող բնակչությունը և բնակավայրերի պակասությունը պատճառ է հանդիսացել գների բարձրացման, սակայն շատ կառուցողներ ուշադրություն չեն դարձնում անվտանգության տարրական կանոններին շինարարության մեջ:

Ոստիկանական աղբյուրները նշում են, որ մահացածների մեջ կա ինը երեխա: Ինչպես նաև նշվում է, որ վիրավորների թիվը հասնում է 57-ի:Մահացածների և վիրավորների մեծ մասը եղել են շինարարները, որոնք բնակվել են այդ շենքում: