«Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխության նախագիծը հանրային քննարկման առաջնային օրակարգում է: Այս քայլով նախատեսվում է 2016-ին պետական բյուջե հավաքել լրացուցիչ 9 մլրդ. դրամ:
Սույն օրենքի փոփոխության դեպքում, օրինակ բենզինի 1 տոննայի համար 112000 դրամի փոխարեն սահմանվելու է 120000 դրամ ակցիզային հարկի դրույքաչափ: Այսինքն, 1 կգ բենզինի համար ակցիզային հարկը դառնում է 120 դրամ կամ ավելանալու է 8 դրամով: Հիշեցնենք, որ 1կգ բենզինը համարժեք է 1,3-1.4 լիտր բենզինի, այսինքն 1 լիտր բենզինի ակցիզային հարկը պետք է կազմի 85-90 դրամ:
Դիզելային վառելիքի 1 տոննայի համար նախկին 32500 դրամի փոխարեն սահմանվում է 35000 դրամ ակցիզային հարկի դրույքաչափ: 1 կգ դիզվառելիքի համար այն ավելանալու է ընդամենը 2,5 դրամով: Այսպիսով, 1 կգ դիզվառելիքի ակցիզային հարկը կկազմի 35 դրամ և, քանի որ 1 կգ դիզվառելիքը համարժեք է մոտավորապես 1,17 լիտրի, ապա 1 լիտր դիզվառելիքի ակցիզային հարկը պետք է կազմի մոտավորապես 30 դրամ:
Օրենքը դեռևս առաջին ընթերցմամբ է ընդունվել: Եթե վերջնական որոշում կայացնի, ապա շրջանառության մեջ կդրվի 2016 թվականից։
Տիգրանուհի Դավթյան