Ադրբեջանի մայրաքաղաք բաքվում շարունակվում են Առաջին ամառային եվրոպական խաղերը:
Վաղը` առավոտյան 9-ին կրակագիծ դուրս կգա հրաձիգ Նորայր Առաքելյանը: Նա 50 մետրից կկրակի ատրճանակով: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 8-ին:
Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով 13-անց 30: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: Իսկ Բարսեղյան - Դիմիտրով մենամարտին կնախորդի Ալբերտ Սելիմով (Ադրբեջան) - Օթար Երանոսյան (Վրաստան) մենամարտը:
Երեկոյան մրցահերթում էլ ռինգ դուրս կգա 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Մեր բռնցքամարտիկի մրցակիցը հունգարացի Նանդոր Կսոկան է:
Վաղը Բաքու կժամանի Հայաստանի հավաքականի վերջին խումբը: Այդ խմբի կազմում կլինեն մեր 3 սամբիստներն ու 3 ձյուդոիստները: