«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Ակցիզային օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀԿ-ականներին ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց դեմ քվեարկել, ինչին վերջինս չհամաձայնեց՝ ասելով, թե օրինագծի երկրորդ ընթերցումը հետաձգել են աշնանը, և այդ ընթացքում կարող էին շահագրգիռ քննարկումներ անցկացնել ու որոշակի փոփոխություններ մտցնել նախագծում:
Բիշարյանը՝ դժգոհ Գալուստ Սահակյանի մերժումից, 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դահլիճից դուրս գալուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնաց ՕԵԿ-ին, թե այդ 20 րոպեն ձեր վրա թանկ կնստի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում