Ինչո՞վ է «Երևան մոլ»-ում բացված ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետը տարբերվում մեր «հայրենական Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից:
Քարֆուրի Հայաստան գալու աղմուկը մեծ էր. երկար ժամանակ խոսակցություններ են պտտվում ֆրանսիական «մեծն» ընկերության ՀՀ գալու մասին, բոլորը հիացած են, տարվում են աշխատանքներ, հայտարարվեց բացման օր...բայց, ավաղ, ժամկետը հետաձգվեց: Եվ այս պատմությունը կրկնվեց ևս մի քանի անգամ:
Ինչևէ. մուտքը տեղի ունեցավ, հանդիսավոր բացումը եղավ, հսկայական «Քարֆուր» սուպերմարկետը իր տեղը գտավ «Երևան մոլ»-ում: Այս բրենդի հայաստանյան հասարակություն ներխուժելու հենց սկզբից ևեթ, տրված կարևորագույն խոստումն այն էր, որ գործելու է գնային մեծ տարբերություն՝ մեր հայրենական սուպերմարկետներում գործող գների համեմատ:
Բայց...այս անգամ էլ հիասթափություն. «Քարֆուրում» գործող գները նույնն են, ինչ մյուս խանութներում և սուպերմարկետներում:
Իսկ եթե լինենք ավելի ուշադիր, ապա կտեսնենք «Քարֆուրում» և «Երևան սիթիում» գործող գնային և զեղչային համակարգերի միջև առկա ակնհայտ նմանությունը: Կարելի է ասել, այս երկու խոշոր սուպերմարկետները աշխատում են նույն քաղաքականությամբ: Հետևաբար, արդեն ի՞նչ իմաստ ունի «Քարֆուրը» և դրա շուրջ առաջացած մեծ աղմուկը: Այն, կարելի է ասել, հանդիսանում է ընդհամենը «հայրենական Երևան սիթիի» կրկնօրինակը: