««Carrefour»-ն այս տարվա ընթացքում մուտք կգործի Հայաստան»,-այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության  «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում հայտնել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Վերջինս հավաստիացրեց, որ ինքն անձամբ է հանդիպել «Carrefour»-ի ներկայացուցիչների հետ և նրանք տրամադրված են Հայաստանում աշխատելու:

«Մուտք գործելը, դա գործընթաց է:Կա ճանապարհային քարտեզ ու նրանք հենց այս տարի մուտք են գործելու Հայաստան»,-իր խոսքում նշել է Արթուր Բաղդասարյանը, ավելացնելով, որ «Carrefour»-ը պետք է լիարժեք մտնի Հայաստան, որովհետև նրա մուտքը Հայաստան, դա նշանակում է  ոչ միայն շուկայի ազատականացում, այլ նաև միջազգային ցանցի մասնակցություն` հայկական ապրանքներում: