Այսօր Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Վանաձոր, որտեղ լոռեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոնց եկեղեցում բոցավառված և մինչև այստեղ հասնելը երկար ճանապարհ անցած Արցախի խորհրդանիշը, տեղեկացնում է lorinews.am-ը:
Վանաձորում ջահն ընդունեց աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
Տոնախմբությանը ներկա էին մարզի պետական ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր վանաձորցիներ ու լոռեցիներ:
Ուրախ երգ ու պարով, չդադարող ծափողջյունների ներքո Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Վանաձորից ուղևորվեց դեպի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք: