Արդեն երկրորդ օրնա Ազատության հրապարակում շարունակվումա նստացույցը, որը ունի մի նպատակ՝ չեղյալ հայտարարել էլ․էներգիայի սակագնի թանկացման որոշումը։
Իմ համար Ազատության հրապարակը դարձելա իմ Երազած Հայաստանի սկիզբը, Հայաստան,որտեղ ամեն մեկը պատասխանատուա իրա արածի համար, որտեղ ամեն մեկը պահանջատերա, գիտի իրա իրավունքները ու պատրաստա դրա համար պայքարել։

Ազատության հրապարակը իրա էներգիայով ստիպումա գիշերները չքնել ու քնի պակասը լրացնել պայքարի էներգետիկայով, սա իմ համար արդեն ՀԱՂԹԱՆԱԿ է, երբ լրիվ անծանոթ մարդիկ իրար մասին մտածում են, ինչպես հարազատ քույր կամ եղբոր, երբ եղած հացը խնամքով բաժանվում է բոլորի մեջ այնպես, որ ոչ մեկ չմոռացվի, երբ գիշերները մի մասը աչքները չորս արած հսկում է մյուս մասի խաղաղ քունը։

Ֆիզիկայում կա էներգիայի պահպանման օրենքը, որի համաձայն էներգիան չի կարող անհետալա հենց այնպես, ուղղակի կարա փոխակերպվի այլ էներգիաների։ Համոզված եմ, որ Ազատության հրապարակի էներգիան փոխակերպվելու է հաղթանակի էներգիայի 


Դուխով, մի մարդու նման՝ Ազատության հրապարակ։

Արտուշ Չիբուխչյան

Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը նախաձեռնություն