Ամերիկյան տիեզերական գործակալություն NASA-ն հրապարակել է կարճ տեսահոլովակ, որում կարելի է տեսնել Պլուտոնը և դրա ամենախոշոր արբանյակ Հարոնը:
«Զարմանալի է, տեսնել Պլուտոնն ու Հարոնը շարժման մեջ և գունավոր: Նույնիսկ այսպիսի ցածր որակի պատկերում տեսնում ենք, որ դրանք տարբեր գույն ունեն. Պլուտոնը՝ բեժ և նարնջագույն է, իսկ Հարոնը՝ մոխրագույն»:
Ապրիլին New Horizons սարքը նոր լուսանկարներ էր արել Պլուտոնի վրա, որտեղ երևում են բաց ու մուգ կետեր: