Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան համաձայնել է առաջադրել իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, հայտնում է լրագրող Վիկտոր Մորալեսը:
«Մարադոննան ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու կլինի: Ունենալով մեծ հեղինակություն՝ նա հանդես կգա բոլոր ֆուտբոլիստների անունից: Դիեգոն չի վախենում բացահայտ խոսել Արգենտինայում և ՖԻՖԱ-ի ներսում եղած կոռուպցիայի մասին», - ասել է Մորալեսը՝ Telesur-ի հետ հարցազրույցում:
Կազմակերպության նախագահի ընտրությունները կկայանան 2015-ի վերջին կամ 2016-ին սկզբին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Յոզեֆ Բլատերը հայտարարել էր հրաժարական տալու մասին՝ ՖԻՖԱ-ի անվան շուրջ կուռուպցիոն սկանդալի պատճառով: