Հունիսի 20-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շահումյան գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում՝ ամբողջությամբ այրվել է 1932 թ. ծնված Ասյա Ս.-ի տան հյուրասենյակը և տանիքը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.56-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:

Արարատի մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: