Ոստիկանական ուժերը, ինչպես և սպասվում էր, սկսել են ձեռնարկել «պաշտպանական» միջոցառումներ: Քիչ առաջ բեռնատար մեքենաներով Երևանի Բաղրամյան փողոց են տեղափոխվել փշալարերի կապոցներ: Ազգային Ժողովի շենքի մոտակայքում կայանվել է նաև մեկ ջրցան մեքենա: 

Նույնպիսի «պաշտպանական» միջոցներ տեղափոխվել են նաև Գիտությունների ակադեմիայի շենքի մոտ: Նկատվել են նաև ոստիկանական զրահամեքենա, ոստիկաններ տեղափոխող մի քանի բեռնատար ավտոմեքենաներ: 

Նշենք նաև, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ավելի վաղ հայտարարել էր, որ 3 օրյա նստացույցից հետո, եթե ինրենց դրված պահանջները չբավարարվեն, ապա նրանք կշարժվեն նախագահի նստավայր: Նշված երեքօրյա նստացույցն ավարտվում է այսօր երեկոյան: 

Լուսանկարը՝ ilur.am-ի