Բորիս Բերեզովսկու մարմինը դեռևս առնվազն երկու ամիս կմնա դիահերձարանում: Այս մասին նշում է ФедералПресс լրատվական գործակալությունը: Այդ ընթացքում վերջինիս մարմինը ուսումնասիրելու են դիահերձարանի մասնագետները: 
Ինչպես նախկինում հայտնել էր նույն գործակալությունը Բորիս Բերեզովսկին հայտնաբերվել էր մարտի 23-ին իր տան լոգարանում: Արդեն պարզվել է, որ մահը վրա է հասել խեղդամահության արդյունքում: Մահից հետո պարզվել էր, որ մահվանից մի քանի ամիս առաջ օլիգարխը նամակ էր ուղարկել Վլադիմիր Պուտինին, որտեղ ընդունել էր իր մեղքերը: Այս մասին հայտնել էր նախագահի մամլո խոսնակը: Նա նաև ավելացրել էր, որ Բերեզովսկու նամակը չի հրապարակվելու :