«Թվում է, որ ջրցան մեքենաներով ու քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը ավելի շատ մարդկանց է բերել Երևանի փողոցներ: Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունը իրավունք ուներ մաքրել այն և մարդկանց ձերբակալել օրենքի սահմաններում ՝ առանց անհարկի ուժի գործադրման:
Միջազգային լրատվամիջոցներն ու կառավարությունները չպետք է իրավիճակը քաղաքականացնեն:
Սա ոչ քաղաքական արձագանք է Հայաստանի բնակչության լայն հատվածի տնտեսական տեղային մարգինալացմանը: Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի իր քաղաքացիների տնտեսական զրկանքները թեթևացնելու և լուծելու այս ու այլ խնդիրներ»:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը