Հյուսիս-արևելյան Նիգերիայում, շուկաներից մեկում,12-ամյա մի աղջիկ պայթեցրել է ինքնիրեն։ Սա նմանօրինակ երկրորդ դեպքն է վերջին 48 ժամերի ընթացքում։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը 10-ամյա աղջկա ինքնիրեն պայթեցնելու արդյունքում զոհվել էր 10 մարդ։

Ըստ ականատես վկաների 12-ամյա այս աղջիկը ուղղվել է շուկայում հացահատիկ վաճառողի մոտ և պայթեցրել սարքը։ 

Արդյունքում՝ 10 զոհ և 30-ից ավելի վիրավոր։