Հունիսի 23-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր: Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հանրապետության զինված ուժերում առկա նյութատեխնիկական միջոցների հաշվառման և դրանց նպատակային կիրառման գործընթացների վրա, խոսել վերջերս ՊԲ զորամասերում իր կողմից իրականացված այցերից ստացած առաջին տպավորությունների մասին և ըստ ուղղությունների տվել համապատասխան հանձնարարականներ: