Դժվար է միանշանակ ասել, թե որքանով էր վճռորոշ «Կենդանի պատ» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում առանց բռնութան գիշեր ունենալու հարցում, բայց որ այն որոշակի զսպող նշանակություն ունի, ակնհայտ է:
Պետք է հուսալ, որ այսօր էլ կգտնվեն բավարար թվով կամավորներ՝ պատգամավոր, մտավորական, փաստաբան, լրագրող՝ Բաղրամյան պողոտան բռնությունից զերծ պահելու համար:
Կրկին անգամ արժե ընդգծել, որ նախաձեռնությունը ունի միայն մեկ կարգախոս եւ նպատակ՝ ոչ բռնությանը եւ որեւէ կերպ չի կարող էլ. էներգիայի թանկացման դեմ ծավալվող քաղաքացիական շարժումը ղեկավարելու, ուղղորդելու հավակնություն ունենալ:
Նիկոլ Փաշինյան` facebook