Հարավային Պակիստանում շոգից մահացողների թիվը հասել է 800-ի:

Միայն Կարաչիում զոհվել է 780 մարդ, տեղեկություններ կան նաև 30 այլ զոհերի մասին երկրի տարբեր վայրերում։

Ջերմաստիճանը հասել է 45-ի, որը շատ բնական է այս տարածաշրջանի համար, սակայն էլեկտրականության երկար անջատման հետևանքով են մարդիկ շոգից մահանում։

Հազարավոր մարդիկ՝ մանուկներ և տարեցներ հիվանդանոցներում բուժում են ստանում այս պատճառով։

Ժողովուրդը կառավարության դեմ ցույցի է ելել՝ խնդրելով շուտափույթ լուծում էլեկտրականության հարցին։