2014-2015թթ. ուսումնական տարվա ավարտին գերմանական, շվեդական, ամերիկյան դպրոցներում և համալսարաններում ուսանող փախստական սիրիացիները գերազանց արդյունքներ են արձանագրել և պետական պարգևներ ստացել։
Ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել են Հեյսամ Ալ Ասուատի անունը թերթերում, որպես գերազանց ուսանող։
Նրա ծնողները երեք տարի առաջ են տեղափոխվել Ֆրանսիա: Նա այս երեք տարիներում արդեն յուրացրել է ֆրանսերենը և գիտական ոլորտում գերազանցում է տեղացիներին։
Նա եղել է մի քանի գերազանցիկ ուսանողների թվում, ովքեր ընդունվել են կենսաբանական համալսարան։ Ֆրանսիացի ավելի քան 680 000 ուսանողների մեջ նա փայլուն արդյունքներ է արձանագրել։