Չեմ հասկանում ռուսները մարմնի ո՞ր մասով են մտածում: Ամբողջ աշխարհը, գրեթե բոլոր երկրները, ազգերն ատում են իրենց, ու այդ գործընթացին հենց նպաստում են իրենք` ռուսները, իրենց ղեկավարությունը, խորհրդային ճղճիմ լրատվությամբ, կոմունիստական տարիների պարզունակ «ագիտացիայով ու պրոպագանդայով»:
«Интер РАО» ընկերությունը, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի սեփականատերն է վերջապես իր «դիրքորոշումն է» ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ:
Գռփիչներին ղեկավարող սույն թալանտորգի խոսնակը հայտարարում է. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները տեղափոխվել են քաղաքական հարթություն, իսկ «Интер РАО» ընկերությունը ՀՀ-ում զբաղվում է բիզնեսով, այլ ոչ թե քաղաքականությամբ, ուստի` չի պատրաստվում մասնակցել այդ իրադարձություններին»:
Այ տուպոյ «շուստրիներ», նախ` դուք Հայաստանում բիզնեսով չեք զբաղվում, այլ թալանով…Երկրորդը`տո ա′յ Интервент թալանչիներ, ա′յ համաշխարհային իզգոյներ, դուք չհասկացա՞ք, որ հենց ձեր նման ապուշ, անմտածված, տուպոյ պահելաձևով բոլորին վերջնականապես վանում եք ձեզանից…Շանտաժով, սպառնալիքով, հարկադրված մի կերպ ձեր «դարավոր» բարեկամությունը հանդուրժող ժողովրդին էլ եք կորցնում…Եթե արդեն չեք կորցրել…
Իսկ ձեր նման անհասկացող տուպոյների համար նորից կրկնենք, որ պայքարը քաղաքացիական է, քաղաքականության հետ բացարձակ կապ չունի: Դուք` ռուսներդ եք ծնված օրից քաղաքականացված, ձեր թալանչի, կոռումպացված իշխանություններով ու չվերահսկվող, բարդակ, մոնստոր, անկազմակերպ տնտեսությամբ ու պետական կառույցներով...
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք