Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանգստացրել է մի քանի ռուսական ԶԼՄ-ների, որնք Երևանում անցկացվող ակցիաների սկզբում փորձում էին տեսնել քաղաքական անհնազանդության նշաններ և «մայդան»: ԱԳ փոխնախարարը մեկնաբանելով իրավիճակը, ասել է, որ հայտարարություններն այն մասին, թե ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հրահրված էր արտաքին ուժերի կողմից «պետք է կարողանալ ապացուցել»:
- Մենք ուշադիր կուսումնասիրենք ամենը, ինչը նախորդել է այս իրադարձություններին, սակայն այսպիսի հապճեպ եզրակացություններ ես չէի անի:
Փոխնախարարը եզրափակել է, որ Մոսկվան հուսով է, թե ստեղծված իրավիճակը կլուծվի՝ բավարարելով և ցուցարարների, և իշխանությունների պահանջները:
Նշենք նաև, որ ռուսական հեռուստաընկերություններից մեկը հերթական, մեղմ ասած, ոչ ճշմարտացի անդրադարձն էր կատարել վերջին օրերին ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերի մասին:
Ռուսական հեռուստաալիքի կողմից ցուցադրված «ռեպորտաժը» պատրաստել էր մեր «հայրենակից» Վիտալի Հարությունյանը: Հայ ակտիվ հասարակության շրջանում արդեն տարածվել է միջազգային մակարդակով այդ սադրիչի լուսանկարներն ու նրա ֆեյսբուքյան էջը...տրամադրվածությունը, եթե կարելի է այդպես ասել, բացասական է: