Արմեն Աշոտյանը երեկվա խայտառակությունից հետո ունի երկու անելիք, երրորդը չկա. ինքնասպանություն կամ հրաժարական: Բայց ինքնասպան նա չի լինի, քանզի ոչ թե հռոմեացի, այլև ազնվականությունը հիշեցնող ծագում էլ չունի, ինչպեսև մեզնից շատերը: Նա հրաժարական էլ չի տա, քանզի տիպիկ հայ պաշտոնյա է` կոմսոմոլի եռանդով: Նա կմնա այնքան, որքան կպահեն, իսկ սա նման է հյուրի, որը չի լքում ընդունողի տունը, մինչև նրան չհեռացնեն: Աշոտյանը լավ տղա է, անձամբ ծանոթ եմ, ավելին` ինձ լավություն էլ է արել, ես նրան լավ եմ վերաբերվում: Բայց, այնուամենայնիվ, մեր լավ վերաբերմունքը չի փոխի նրան:
Բայց կուզենայի, որ նա առաջին անգամ նորագույն հայոց պատմության մեջ սխրանք գործեր և պատմական նախադեպ ստեղծեր` կամավոր դուրս գար աշխատանքից, մեկնաբանությունները թողնելով ուրիշներին: Իսկ հրաժարականի հաջորդ օրը գնար այդ նույն տեղը... Հայաստանը թևակոխեց եվրամայդանի և այլ կարգի մայդանների դարաշրջան, այնպես որ նա շատ տեղ կունենա կանգնելու, ընդ որում` պատվավոր տեղ:
Արտյոմ Խաչատուրյան՝ ֆեյսբուք